
Բայդենի հետ Պուտինի զրույց առայժմ չի պլանավորվում

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի զրույցի մասին խոսք ներկայում չկա, բայց հեռախոսազանգը կարող է օպերատիվ կերպով հայտնվել Ռուսաստանի ղեկավարի գրաֆիկում: Այդ մասին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին:
«Առայժմ այդ մասին խոսք չկա: Ավելի ստույգ, ինչ վերաբերում է Բայդենին, ես նույն բանը կասեի, ինչ ասել եմ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնի հետ զրույցի մասին: Այսինքն՝ նախագահները կարող են խիստ օպերատիվորեն որոշել հեռախոսով կապվել: Առայժմ ստույգ ամսաթիվ չկա, բայց կարող է բավական օպերատիվ կերպով հայտնվել նախագահի գրաֆիկում»,-ասել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: