
ՌԼԴԿ-ում հայտնել են Ժիրինովսկու վիճակի մասին

Ռուսաստանի Լիբերալ – դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որն ավելի վաղ հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով, իրեն նորմալ է զգում, նա աշխատում է փաստաթղթերով եւ հանձնարարություններ է տալիս: Փետրվարի 10-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հայտնել են լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՌԴ-ի առողջապահության նախարարությունում, Ժիրինովսկին գտնվում է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որտեղ նրան ցույց է տրվում անհրաժեշտ բժշկական օգնություն նրա մոտ քովիդի ախտորոշման կապակացությամբ:
Նախարարության տվյալներով՝ ՌԼԴԿ-ի առաջնորդին փետրվարի 2-ին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց են տեղափոխել «քովիդ-օմիկրոն» ախտորոշմամբ, նրա վիճակը կայուն է: ՌԼԴԿ-ի առաջնորդը թոքերի արհեսական օդափոխման ապարատին միացված չէ, բժիշկները երբեմն միայն թթվածնային դիմակ են տալիս նրան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մի աղբյուր:
Վլադիմիր Ժիրիովսկին 75 տարեկան է: