Սեյֆի դուռը կոտրած էր․ հացի գործարանում տեղի ունեցած գողության փորձը բացահայտվել է
Առավոտյան ժամը 6-ն էր, երբ «Սևանի հացի գործարանի» գանձապահը, ամեն օրվա պես, մտել էր իր սենյակ: Ներսում ձայներ էր լսել, շրջվել ու տեսել, որ ինչ-որ մեկը դռնից դուրս թռավ: Հետո տեսել էր, որ չհրկիզվող պահարանի դռնակը կոտրած էր:
Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժնում գանձապահը տվեց հաղորդում, որ գործարանից փորձել են գողություն անել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր երկրորդ հարկի պատուհանը, մտել շենք, իջել առաջին հարկում գտնվող գանձապահի սենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որտեղ, սակայն, արժեքավոր ոչինչ չէր եղել: Իսկ երբ գանձապահը մտել էր սենյակ, թաքնվել էր դռան հետևում, հետո երբ սենյակ մարդ էր մտել, փախել էր:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Գանձապահը փախչողին տեսել էր մեջքից, և միայն կարող էր ասել, որ միջին տարիքի տղամարդ էր: Մանրակրկիտ տեղազննությունը նույնպես արդյունք չտվեց:
Իրավապահներին սպասում էր համատեղ հետևողական աշխատանք:
Ի վերջո, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գործարանի շենք մտնողը Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ է: Փետրվարի 1-ին Սևանի ոստիկանները նրան հայտնաբերեցին, բերման ենթարկեցին ու ներկայացրին քննչական բաժին՝ հարցաքննության. նա խոստովանեց արարքը:
եպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։