Բաժիններ՝

Կենդանակերպի 6 նշաններ, որոնք երբեք կանոններով չեն խաղում

1. Խոյ

Խոյը համառ է և հրաժարվում է անել բաներ, որոնք չեն համապատասխանում իր ցանկություններին: Համպատասխանաբար, եթե կանոնները կանգնած են նրանց ճանապարհին, այդ մարդիկ չեն հետևի դրանց: Խոյերի կարծիքով՝ կանոնները ճանապարհային խոչընդոտի նման բան են, իսկ իրենք նստած են 18-անիվանի հսկայական բեռնատարի ղեկին, որը կարող է անցնել ամեն տեղով և ամեն ինչի վրայով:

2. Ջրհոս

Ջրհոսն ազատ մտածող է: Այն ամենը, ինչ այդ մարդիկ անում են կյանքում, աչքի է ընկնում օրիգինալությամբ, դրա համար կանոններին հետևելը չի մտնում նրանց առաջնահերթությունների ցանկի մեջ:

3. Երկվորյակներ

Երկվորյակները բավականին անկանխատեսելի են: Շատերն ասում են նույնիսկ, որ նրանք տառապում են անձի երկատումով: Հաշվի առնելով, որ Երկվորյակների հովանավոր մոլորակը Մերկուրին է, որը հաճույք է ստանում ամեն ինչի ապակայունացումից, զարմանալի չէ, որ վերջիններիս դուր է գալիս գլխիվայր շրջել ամեն ինչ:

4. Աղեղնավոր

Աղեղնավորն օդի տարերքի փոփոխական նշանն է, որն առանձնանում է մշտական հետաքրքրասիրությամբ և մշտական անբավարարությամբ: Նրանց դուր է գալիս կասկածի տակ դնել գոյություն ունեցող սոցիալական նորմերը: Եվ եթե Երկվորյակները խախտում են կանոնները, որպեսզի Ձեզ զարմացնեն, ապա Աղեղնավորն անում է դա, որպեսզի ավելի լավ հասկանա շրջապատող աշխարհը:

5. Խեցգետին

Խեցգետինը Կենդանակերպի ամենաէմոցիոնալ նշաններից մեկն է, այդ պատճառով, եթե այդ նշանի ներկայացուցիչները ցանկանում են ինչ-որ բան անել, իսկ էմոցիաները միայն հրահրում են իրականացնել ցանկալին, ապա արդեն երբեք կանոնները նրանց չեն կարող կանգնեցնել: Եվ բանը նրանում չէ, որ նրանք չեն հարգում կանոնները: Ուղղակի նրանք սկզբում գործում են, իսկ հետո նոր՝ մտածում:

6. Առյուծ

Առյուծն այլ նշաններից տարբերվում է իր վառ անհատականությամբ և ինքնարտահայտմամբ: Այդ մարդիկ հավատում են, որ կանոնները ստեղծված են նրա համար, որպեսզի դրանք խախտվեն: Եվ հավատում են, որ դրանց տեղը կարելի է հեշտությամբ ստեղծել նոր և ավելի ադեկվատ կանոններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս