Պակիստանում խստացրել են անվտանգության միջոցները երկրի հարավ-արևմուտքում ահաբեկիչների գրոհների պատճառով
Պակիստանի իշխանությունները բարձր պատրաստականության վիճակի են բերել անվտանգության ուժեը երկրի ամբողջ տարածքում Բելուջստանի հարավ – արեւմտյան նահանգում ահաբեկիչների կատարած գրոհներից հետո: Փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել է The News International թերթը:
Բելուջստանի Փանջգուրի եւ Նուշկիի շրջանների բնակավայրերում, որտեղ զինյալները փետրվարի 3-ին գրոհել են սահմանապահ ոստիկանության պահակետերի վրա, ժամանակավորապես փակ են խանութներն ու ուսումնական հաստատությունները, դադարեցված է բջջային կապի աշխատանքը, փողոցները պարեկում են զինվորականներն ու ոստիկանները: Ներքգործնախարարության տվյալներով՝ հիշյալ շրջաններում ահաբեկիչների դեմ մարտերում զոհվել են յոթ զինծառայողներ, ոչնչացվել է 14 զինյալ:
Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմադը հայտարարել է, որ հարձակումներն իրականացրել են վերջերս կազմավորված «Բելուջստանի ազգայնական բանակի» զինյալները, որի կազմի մեջ ան մտել ծայրահեղականներ Աֆղանստանում բազավորված «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» արմատական կազմակերպությունից, «Ալ Քադիդա» ահաբեկչական ցանցից, ինչպես նաեւ ազգայնականներ Բելուջստանից:
Նրանց վերջին արտագրոհներն էլ ավելի են շիկացրել իրավիճակը նահանգում: Իրադրությունը լարված է մնում 2021 թվականի վերջից ազգայնական եւ անջատական խմբավորումների ակտիվացման պատճառով, որոնք հանդես են գալիս երկրի կենտոնացման ամրապնդման ուղղությամբ Պակիստանի կառավարության միջոցների դեմ: Ծայրահեղականների արտագրոհներն սպառնալիք են ստեղծել Բելուջստանում գտնվող Գվադար ծովային նավահանգստի անվտանգության համար, որը համարվում է չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» գլոբալ նախագծի հանգուցային օբյեկտներից մեկը, ինչպես նաեւ այլ տնտեսական օբյեկտների համար, որոնք Պակիստանում կառուցվում են ՉԺՀ-ի օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: