9 հետաքրքիր փաստ մարդու մասին, ում անհրաժեշտ է ճանաչել, եթե ցանկանում եք Ձեզ ինտելեկտուալ համարել
«Իմ կյանքի կարդինալ առավելությունը (կամ, եթե կուզեք, թերությունը) միշտ եղել է օրիգինալի, իմ սեփական երաժշտական լեզվի որոնումը: Ես ատում եմ ընդօրինակումը…». Սերգեյ Պրոկոֆև:
Ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը հսկայական մշակութային ժառանգություն է թողել՝ 8 օպերա, 7 բալետ, 7 սիմֆոնիա, 9 դաշնամուրային սոնատ, 5 դաշնամուրային կոնցերտ…
Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր գեղարվեստական արտահայտչականությամբ հարուստ ստեղծագործությունների հեղինակ մեծն Սերգեյ Պրոկոֆևի մասին:
1. Սերգեյ Պրոկոֆևի մոտ սերը եաժշտության հանդեպ ի հայտ է եկել 5 տարեկանում: Նրա ուսուցիչները եղել են մի շարք տաղանդավոր կոմպոզիտորներ, մասնավորապես՝ Ռիմսկի-Կորսակովը:
2. 10 տարեկանում ապագա հանճարը արդեն գրել էր երկու օպերա և մեկ պիես:
3. Խիզախ և ոչ տրիվիալ երաժշտական որոշումների համար ժամանակակիցները նրան անվանում էին ֆուտուրիստ:
4. «Պատերազմ և խաղաղություն» օպերայի վրա Սերգեյ Պրոկոֆևը աշխատել է գրեթե 11 տարի, այսինքն՝ երկու անգամ ավելի երկար, քան Լ.Ն. Տոլստոյը գրել է համանուն վեպը:
5. Կոմպոզիտորը անտարբեր չի եղել շախմատի նկատմամբ, պնդելով, որ տրամաբանական շղթաները, որոնք առաջանում են նրա գլխում խաղի ժամանակ, օգնում են նրան երաժշտություն ստեղծելիս:
6. Կոմպոզիտորի առաջին փարիզյան ելույթը ձախողվել է: Քննադատները ջախջախել են նրա երաժշտությունը՝ կոչելով «Պողպատյա տրանս»:
7. Բացի «մեծահասակների» երաժշտությունից, Սերգեյ Պրոկոֆևը գրել է նաև ստեղծագործություններ երեխաների համար: Դրանցից առաջինը՝ «Պետյան և գայլը» սիմֆոնիան, կոմպոզիտորը գրել է 1935 թվականին:
8. Լինելով շատ հայրենասեր՝ կոմպոզիտորը գրել է, որ «օտար երկրների օդը» վատ ազդեցություն է ունենում իր ստեղծագործական ընդունակությունների վրա:
9. Սերգեյ Պրոկոֆևը մահացել է Իոսիֆ Ստալինի հետ նույն օրը, որի պատճառով նրա մահն աննկատ է մնացել հասարակության կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը