Հլիվուդում կնկարահանեն «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ո՞վ է խաղալու Նադիայի դերը
Թվում է, թե խորհրդային կինոժառանգությունը ոգեշնչման աղբյուր է ոչ միայն ռուս, այլև արտասահմանցի ռեժիսորների համար, գրում է Elle.ru-ն։ Վերջին 10 տարիների ընթացքում մենք տեսել ենք Աննա Կարենինայի հոլիվուդյան տարբերակը Քիրա Նայթլիի հետ: Հետո Netflix-ը մտահղացավ վեպը վերածել սերիալի: Իսկ այժմ, ինչպես հայտնի դարձավ, Central Partnership-ը պլանավորում է նկարահանել «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի սեփական տարբերակը՝ հոլիվուդյան դերասանների ու սցենարիստների հետ համագործակցությամբ։
Ռեժիսորը և ստեղծագործական պրոդյուսերը կլինի ВГИК-ի (Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ) շրջանավարտ Մարիուս Վայսբերգը։ Սցենարի վրա աշխատանքը նա վստահել է Թիֆանի Փոլսենին, ում հաշվին կան մեկից ավելի հաջողված ռոմ-քոմերի ադապտացիաներ:
Հերոսների անունները կտարբերվեն բնօրինակից, և դժվար թե Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը դառնան գործողությունների գլխավոր վայր (համենայնդեպս, նկարահանումները տեղի են ունեցել Բոստոնում)։
Ամենահետաքրքիրը, թերևս, դերասանական կազմն է։ Նադիայի դերը կկատարի Էմմա Ռոբերթսը, Ժենյա Լուկաշինին կմարմնավորի Թոմաս Մանը, իսկ Իպոլիտին՝ Լյուիս Թենը։ Հայտնի է նաև, որ Նադիային ադապտացիայի մեջ կկոչեն Մարգո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը