«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկը: Այս մասին հայտարարություն են տարածել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն:

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- նշված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031