Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca-ն ձեռնամուխ են եղել «օմիկրոնի» դեմ պատվաստանյութի տարբերակի մշակմանը
Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը, որոնք ավելի վաղ պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ, ձեռնամուխ են եղել այն տարբերակի ստեղծմանը, որը նախատեսված է օմիկրոն շտամի դեմ պայքարի համար: «Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մենք ձեռնարկեցինք նախնական քայլեր «օմիկրոնի» դեմ տարբերակային պատվաստանյութի արտադրության ճանապարին այն դեպքում, եթե այն հարկավոր լինի»,- դեկտեմբերի 22-ին մեջբերում է AstraZeneca-ի հայտարարությունը Financial Times թերթը:
Օքսֆորդի հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատվաստանութերը (որոնք արտադրում են, օրինակ, Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն) սկզբունքորեն կարող են օգտագործվել ցանկացած նոր շտամի ավելի արագ հակազդման համար, քան նախկինում ենթադրում էինք:
«(Դրանք) իրոք կարեւոր առավելություններ ունեն, հատկապես այնտեղ, որտեղ առավել շատ խնդիրներ են կապված պահանջարկի եւ լոգիստիկայի հետ»,- հավելել է Դուգլասը:
Հետազոտողները կարծում են, որ կկարողանան անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի վերափոխակը մշակել 100 օրվա ընթացքում: Ինչպես ավելի վաղ հրատարակությանը հայտարարել է Եվրոպայի Դեղորայքային միջոցների գործակալության ղեկավար Էմեր Քուկը, կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանութերի արդյունավետությունն ակնհայտորեն նվազել է օմիկրոն շտամի հայտնվելուց հետո: Սակայն այն որոշումը, թե անհրաժեշտ են արդյոք պատվաստանյութեր «օմկրոնի» դեմ, կընդունվի այն ժամանակ, երբ լինեն «բավականաչափ գիտական ապացույցներ», որ գոյություն ունեցող պատվաստանյութեը չեն գործում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են հարուցում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամն այս պահին հայտնաբերված է 106 պետություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: