«Պատերազմող զինվորի մորը տուգանել էին 300. 000 դրամով». Վահե Գրիգորյան
Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «11.10.2020թ` պատերազմի ժամանակ, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինաբար ոստիկանության բաժին էին տարել և ռազմական դրության ժամանակ կառավարության ապօրինի որոշումը ենթադրաբար խախտելու համար 300 հազար դրամ տուգանել էին Rima Shakhkulyan-ին:
Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին հենց այդ պահին լինելով զինծառայող պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց…
Այսօր արդեն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել 11.10.2020թ թիվ 3080 տուգանքի որոշման դեմ Իմ կողմից կազմված վիճարկման հայցադիմումը` միաժամանակ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները:
Կարճ ասած`գնում ենք տուգանքի անվավեր ճանաչման:
Քաղաքացու, առավել ևս զինվորի ծնողի նկատմամբ ապօրինություն գործած ցանկացած անձ պատասխան է տալու օրենքի առաջ:
Ամանորի առիթով էլ որպես մեծահոգի մարդ` ոստիկանությանն առաջարկում եմ նախքան գործով վերջնական դատական ակտը ինքնուրույն անվավեր ճանաչել տուգանք նշանակելու մասին այդ որոշումը, հակառակ դեպքում դրա անվավեր ճանաչելուց հետո ձեռնամուխ եմ լինելու տվյալ գործով մեղավոր ոստիկանների լիազորությունների դադարմանն ուղղված իրավական գործընթաց սկսելուն:
Շնորհակալություն»։