Բաժիններ՝

«Չեմ ափսոսում, որ ընտրել եմ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հավաքականը». Բայրամյան

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հավաքականում խաղալու իր որոշումը։

– Մեկ տարի առաջ որոշեցիք խաղալ Հայաստանի հավաքականում։ Դուք ասացիք, որ այն ժամանակ չեք կարող խաղալ Ռուսաստանի հավաքականում, ձեզ չեն կանչել: Այս տարվա ընթացքում երբևէ զղջացե՞լ եք ձեր որոշման համար: Միգուցե ցանկանում էիք խաղալ Ռուսաստանում՝ հաշվի առնելով, որ Կարպինը ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է։

-Ոչ, ես չեմ զղջում որոշման համար։ Ես բավականաչափ խաղեր եմ անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, ինձ ամեն ինչ դուր է գալիս։

Ես հնարավորություն ունեցա Գերմանիայի հավաքականի դեմ խաղալու Հայաստանի մարզաշապիկով։ Անգամ հավաքականում ինձ ծաղրում են՝ չե՞ս փոշմանում։ Ոչ, ես չեմ ափսոսում դրա համար: Ինչպես եղավ, այնպես էլ եղավ։

Ես միշտ ասել եմ, որ Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, բայց ինձ համար օտար չէ նաև Ռուսաստանը։ Ամբողջ կարիերաս անցկացրել եմ Ռուսաստանում, ապրում եմ այստեղ, այն ինձ հնարավորություն տվեց ֆուտբոլ խաղալ։ Սա էլ իմ հայրենիքն է։

Ի՞նչ իմանանք, թե արդյոք Գեորգիևիչն ինձ կկանչեր Ռուսաստանի հավաքական, եթե ես որոշում չկայացնեի խաղալ Հայաստանի հավաքականում։ Միանշանակ չեմ ափսոսում, որ ընտրել եմ Հայաստանը։Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,-ասել Բայրամյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս