Բաժիններ՝

Ինչպես չեզոքացնել ծխախոտի ծխի հոտը մեքենայում

Բոլորս էլ առնչվել ենք մեքնեայում տհաճ հոտի հետ։ Բայց խնդիրը միայն տհաճ հոտը չէ, այլ ծխախոտի ծխի վնասակարության ռիսկերը։

Սիգարետի ծուխը մեծապես ազդում է օդի որակի վրա։ Սիգարետն առաջացնում է խեժ, որը սիգարետի այրումից առաջացող ծխի մնացորդն է:

Սակայն, ծխախոտային ծխի վնասը չի սահմանափակվում միայն բուն ծխողի առողջությամբ։ Կա նաև «երկրորդային ծուխ» հասկացությունը՝ երբ այրման արդյունքում անջատված ծխից տուժում են շրջապատի մարդիկ։

Երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում է չծխող մեծահասակների մոտ 41.000 մահվան և նորածինների մոտ 400 մահվան:

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ առողջական խնդիրներից զատ, սիգարետի այրումը ենթադրում է նաև հրդեհավտանգ իրավիճակ, ինչպես նաև կպչուն հոտ և մոխրի առկայություն։ Օրինակ՝ առանց որևէ դժվարության հնարավոր է տարբերել սիգարետ ծխող և չծխող վարորդների մեքենաները։

Եվ այսպես, ինչպե՞ս չեզոքացնել ծխախոտի ծխի հոտը մեքենայի սրահում

ԻՆՏԵՆՍԻՎ ՄԱՔՐՈՒՄ ՓՈՇԵԿՈՒԼՈՎ

Քանի որ ծխելու արդյունքում գոյանում է մոխիր, իսկ վարելու ընթացքում՝ քամու ազդեցությամբ, մոխիրը հեշտությամբ տարածվում է ողջ սրահով մեկ, ապա ծխող վարորդներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ մաքրել մեքենայի սրահը փոշեկուլով։

Հատուկ մեքենայի սրահի համար նախատեսված փոշեկուլների միջոցով հնարավոր է մաքրել սրահի բոլոր անկյունները, որտեղ փոշու հետ միասին կուտակվում է նաև մոխիր՝ դառնալով տհաճ հոտի աղբյուր։

ՔԻՄ-ՄԱՔՐՈՒՄ
Որոշ դեպքերում մեքենայի սրահն այնքան աղտոտված է, որ հարկավոր է կատարել արդեն քիմ–մաքրում։ Այստեղ սովորական փոշեկուլն անզոր է։ Հարկավոր է մշակել սրահը քիմիական նյութերով մասնագիտացված սրահում։

Երևանում կան բազմաթիվ քիմ–մաքրման կետեր։ Պարզապես հարկավոր է գտնել իսկապես արհեստավարժ մասնագետի, ով կկարողանա վերականգնել սրահի մաքրությունը։

ԱՎՏՈԿՈՍՄԵՏԻԿԱ

Ծխի հոտի դեմ պայքարում բավականին լավ միջոցներ է առաջարկում մասնագիտացված ավտոքիմիան։ Դուք կարող եք ընտրել օծանելիքի բույրով մաքրող նյութեր, որոնք ժամանակավորապես կվերացնեն թե՛ մրոտված լաքաները, թե՛ ծխախոտի հոտը։ Այս միջոցի թերությունը կայանում է նրանում, որ պետք է կրկնել այն հաճախակի պարբերականությամբ, ինչը բավականին ժամանակատար գործընթաց է։

ԱՆԾՈՒԽ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Ծխախոտի ծխի բացասական հետևանքներից ազատվելու թերևս լավագույն միջոցը հենց ծխից ազատվելն է։ Սա հնարավոր է անել 2 տարբերակով՝ թողնել ծխելը անցնել անծուխ այլընտրանքների

Նմանատիպ այլընտրանք են, օրինակ՝ ծխախոտի տաքացման սարքերը։ Դուք ստանում եք անհրաժեշտ նիկոտինի չափաբաժաինը, սակայն առանց այրում, ծուխ և մոխիր։ Օգտագործելիս ծխի փոխարեն արտադրվում է գոլորշի (աերոզոլ), որը պարունակում է վնասակար նյութերի զգալիորեն ցածր մակարդակ։ Գոլորշու հոտը չի կպչում և շատ արագ չեզոքանում է:

shantnews

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս