Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին:

Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև ծրագրերի արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես, Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում և այլն:

Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։

Արման Թաթոյանը շեշտել է նաև ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում մեր գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետևանքո

Տեսանյութեր

Լրահոս