ԲՀԿ-ն միացել է Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ին հայտնեց, որ քիչ առաջ որոշում են կայացրել՝ իրենք ևս միացել են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Դեռևս 1.5 տարի առաջ ասել եմ, որ մեր օրակարգում կա քաղաքապետի հրաժարականի հարցը: Ամեն ինչ սկսվել է «ԿամԱԶ» մեքենաների գնումներից, հետո շեյխերи ներդրումներից, որ այստեղ հիվանդանոց պետք է կառուցեին, հետո հողատարածք էինք նշել, որպեսզի քաղաքապետարանը հատկացներ՝ երիտասարդների համար բնակարան կառուցելու համար: Ասել էին, որ հող չկա, բայց 6 ամիս հետո վաճառել էին աճուրդով: Այդ հանգամանքները գումարելով՝ ոչ թե միանում ենք, «Իմ քայլի» նախագծին, այլ դա նախագիծ է, որը համընկնում քո կուսակցության օրակագրի հետ»,-պարզաբանեց Միքայել Մանրիկյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը թեմայի հետ կապված Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։

«Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը կհայտնենք մեր տեսակետը»,- գրել է Դավիթ Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031