ԶԱԲ-ը 2021 թվականին Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցրել է մինչև 7 տոկոս

Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Ասիայի զարգացող երկրներում ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսական աճի կանխատեսումներն իջեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 7 տոկոս: Այդ մասին ասված է այդ ֆինանսական կազմակերպության՝ դեկտեմբերի 14-ին տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում:

«ԶԱԲ-ն Ասիայի զարգացող երկների համար տնտեսական աճի՝ իր կանխատեսումը վերանայել է դեպի նվազեցում մինչև 7 տոկոս այս տարի և 5,3 տոկոս հաջորդ տարի՝ այն բանից հետո, երբ կորոնավիրուսային վարակի վերսկսված բռնկումներն աճի դանդաղեցման հանգեցրեցին երրորդ եռամսյակում»,- ասված է հրապարակման մեջ: Սեպտեմբերի զեկույցում այդ թվերը կանխատեսվել էին համապատասխանաբար 7,1 տոկոսի և 5,4 տոկոսի մակարդակում:

«COVID-19-ի դեմ պայքարում Ասիայի կայուն առաջընթացը պատվաստման անընդհատ արշավների և զսպման միջոցների ավելի ռազմավարական կիրառման միջոցով տարեսկզբին օգնեց բարելավել աճի հեռանկարները,- նշել է ԶԱԲ-ի գլխավոր տնտեսագետի պաշտոնակատար Ջոզեֆ Զվեգլիչը:- Սակայն երրորդ եռամսյակում նոր բռնկումները կասեցրեցին համախառն ներքին արդյունքի աճը, իսկ վիրուսի «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վերստին անորոշություն է առաջացնում»:

Մասնավորապես, փոքր-ինչ նավազեցվել է կանխատեսումը ՉԺՀ-ի տնտեսության համար. բանկի փորձագետներն սպասում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով այն կաճի 8 տոկոսով՝ 8,1 տոկոսի փոխարեն, իսկ հաջորդ տարի՝ 5,3 տոկոսով՝ 5,5 տոկոսի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս