Բաժիններ՝

Սննդաբանը նշել է իդեալական ապուր առողջության համար

Սննդաբան Լորեն Մանաքերը հայտարարել է, որ տնական ոսպով ապուրը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում։ Այս մասին հայտնում է Eat This, Not That-ը:

Փորձագետն ընդգծել է, որ մարդիկ հաճախ փորձում են ժամանակ խնայել ճաշ պատրաստելու վրա և ուտում են պատրաստի պահածոյացված ապուրներ։

Նման ուտեստները պարունակում են շատ նատրիում, որի ավելցուկը նվազեցնում է երկաթի, կալիումի, ֆոսֆորի, կալցիումի և մագնեզիումի կոնցենտրացիան մարմնում, ինչը մեծացնում է սրտի և երիկամների ծանրաբեռնվածությունը և կարող է հանգեցնել հիվանդությունների զարգացմանը։

Ըստ Մանաքերի՝ տնական ապուր պատրաստող մարդիկ ավելի զգույշ են ընտրում բաղադրիչները, ինչն ավելի առողջարար ու համեղ է դարձնում ուտեստը։

Կարդացեք նաև

«Ոսպը հարուստ է սրտի համար օգտակար նյութերով, ինչպիսիք են կալիումը և բջջանյութը, ուստի դրա օգտագործումը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը»,- ասել է սննդաբանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս