Աշխարհի ամենահայտնի 10 գինիները և խաղողի տեսակները
1. Կաբրինե Սավինյոն
Ֆրանսիական ծագում ունեցող այս կարմիր խաղողն առաջին անգամ հայտնի է դարձել Բորդո գինիների շնորհիվ: Այսօր Կաբրինե Սավինյոնը աճում է ամբողջ աշխարհում, ներառյալ՝ այնպիսի անսպասելի վայրերում, ինչպիսին են Լիբանանը և Չինաստանը:
2. Մերլո
Բորդոյի մյուս տեսակն արտադրում է բացառիկ գինիներ, նույնիսկ, եթե դրան հաճախ ստվերում է Կաբրինե Սավինյոնը: Մերլոն հայտնի է բալի վառ արտահայտված բույրով և տանինի նրբագեղ տեքստուրայով:
3. Աիրեն
Սպիտակ խաղող: Աշխարհի պակաս հայտնի խաղողի այգիներից մեկը: Աիրենը հիմնականում աճում է Իսպանիայի Կաստիլիա-Լա-Մանչա շրջանում, որտեղ խաղողի որդատունկերն իրարից շատ հեռու-հեռու են տնկած, որպեսզի կարողանան դիմանալ այդ չոր պայմաններին:
4. Տեմպրանիլիո
Կարմիր խաղող: Սա Իսպանիայի ամենահայտնի և արժեքավոր տեսակն է: Սրանից պատրաստված գինիները լինում են վարդագույնից մինչև կարմիր, բայց Տեմպրանիլիոն, թերևս, առավել հայտնի է երկու չեմպիոնական շրջաններով՝ Ռիոխայով և Ռիբեր-դել-Դուերոյով:
5. Շարդոնե
Սպիտակ խաղող: Ամենասիրված սպիտակ գինին ի հայտ է եկել Բուրգունդիայում, որտեղ գինիներն ավանդաբար պահվում են կաղնե տակառներում: Տակառում հասունանալը Շարդոնեին դարձնում է սպիտակ գինու ամենախիզախ տեսակներից մեկն աշխարհում:
6. Սիրա
Կարմիր խաղող: Սիրան առաջացել է Ֆրանսիայում՝ Հյուսիսային Ռոնայում, և դարձել է ամենահայտնի գինին Ավստրալիայում, որտեղ այն կոչվում է Շիրազ:
7. Գանրախա
Կարմիր խաղող: Կարմիր և սև հատապտուղների բույրերով: Ունի ալկոհոլի բարձր պարունակություն: Այս տեսակը լավ համադրվում է Սիրայի և Մոնաստրելայի հետ:
8. Սավինյոն Բլան
Սպիտակ խաղող: Սավինյոն նշանակում է՝ «վայրի», որը նկարագրում է վայրի սպիտակ խաղողի որդատունկերի վիճակը՝ գտնվող Բորդոյի մերձակայքում: Սավինյոն Բլանը վերջերս ճանաչվել է Կաբրինե Սավինյոնի ծնողական խաղող:
9. Տրեբիանո Տոսկանո
Սպիտակ խաղող: Այս խաղողը գտնվում է իտալական ծագման գինիների ցուցակի ամենաբարձր հորիզոնականում, որն օգտագործվում է նաև բալզամիկ քացախի և ֆրանսիական կոնյակի արտադրության մեջ:
10. Պինո Նուար
Կարմիր խաղող: Կարմիր գինի, որը շատ արագ ճանաչում է նվաճում ամբողջ աշխարհում: Պինո Նուարը սիրում են իր փայլուն մրգային բույրերի և ծաղկային նոտաների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը