Ճապոնիայի վարչապետի այցը ԱՄՆ կհետաձգվի. լրատվամիջոցներ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ստիպված կլինի Միացյալ Նահանգներ նախատեսված այցը տեղափոխել 2022 թվական: Այս մասին այս մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ այցի հետաձգումը պայմանավորված է ողջ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի տարածմամբ: Բացի այդ, Կիսիդան զբաղված է ներքին քաղաքականության հետ կապված կարևոր հարցերով, այդ թվում և հաջորդ ֆինանսական տարում Ճապոնիայի բյուջեի ձևավորմամբ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ճապոնիայի վարչապետը ԱՄՆ կայցելի դեկտեմբերին: