Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում․ «Հրապարակ»

Հրապարակ թերթը գրում է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում։ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպմանը Փաշինյանը երբեմն-երբեմն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում։

Մթնոլորտի շիկացման պատճառն այն է եղել, որ Փաշինյանը ֆրակցիային ասել է, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է ստանձնելու Փաշինյանի ընդունած որոշման, պայմանավորվածությունների համար։

Եվ տեղեկացրել է, որ Սոչիի պայմանավորվածությունները կարծես թե չեն պահպանվում` Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, գլխավորապես՝ միջանցքի հարցը։ Մեր տեղեկություններով՝ փաստաթուղթը խորհրդարանով հաստատելու պահանջը Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նշենք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները նախատեսվում է հնարավորինս արագ՝ վեց ամսում կյանքի կոչել»։

Տեսանյութեր

Լրահոս