Բաժիններ՝

Իլոն Մասքը Twitter-ում անցկացված հարցումների պահից ի վեր վաճառել է Tesla-ի գրեթե 11 միլիարդ դոլարի բաժնետոմսեր

Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասքը շարունակում է կրճատել ընկերությունում իր բաժինը. դեկտեմբերի 2-ին նա վաճառել է եւս 1 միլիարդ դոլարի բաժնետոմսեր. նոյեմբերի սկզբից նա իրացրել է գրեթե 11 միլիարդ դոլար ընդհանուր գումարի արժեթղթեր։

Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովում, դեկտեմբերի 6-ին Մասքն իրացրել է 2,1 մլն բաժնետոմսերի գնման օպցիոններ՝ մեկ արժեթղթի համար 6,24 դոլար գնով եւ անմիջապես էլ վաճառել է ավելի քան 934 հազար արժեթուղթ՝ 1058-ից մինչեւ 1112 դոլար գնով:

Նոյեմբերի 8-ից, երբ Մասքը հարցում է նախաձեռնել Twitter-ում, խոստանալով վաճառել Tesla-ի իրեն պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսը, եթե այդ քայլի օգտին քվեարկեն սոցցանցի օգտատերերը, նա իրացրել է արդեն 10,86 միլիարդ դոլար ընդհանուր գումարի մոտավորապես 10,1 միլիոն արժեթուղթ:

Նախքան Twitter-ում հարցումն անցկացնելը Մասքին պատկանում էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը (մոտավորապես 17 միլիոն բաժնետոմս)՝ գրեթե 21 միլիարդ դոլար:

Այսպիսով, որպեսզի 10-տոկոսանոց փաթեթն իրացվի, անհրաժեշտ է, որպեսզի Մասքը վաճառի Tesla-ի եւս մոտավորապես 6,9 միլիոն Tesla-ի բաժնետոմսեր, նշում է Market Watch-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս