
Grand Swiss.Ռոբերտ Հովհաննիսյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցին, այլ արդյունքներ

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են երրորդ տուրի պարտիաները: Մրցաշարում երկրորդ հաղթանակն է տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս 2.5 միավորով այս պահին 4-րդ տեղում է:
Կանանց մրցաշարում 2-րդ հաղթանակն է տոնել Աննա Սարգսյանը: Աննան 2 միավոր ունի։
Էլինա Դանիելյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը խաղաղ դաշն են կնքել:
Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: