Բաժիններ՝

Ոստիկանության հրավերը՝ մինչև 35 տարեկան արական սեռի քաղաքացիների համար

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն, առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ ոստիկանությունում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարվա ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները: Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք.Երևան, Խանջյան 51,  հեռ. 010-59-69-91, 010-59-62-20, 010-59-62-86, 011-56-14-14) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից  17.00-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031