Ասում եք՝ տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, բա ինչո՞ւ ԶՈՒ-ն համապատասխան մակարդակի չեք բերել. Տիգրան Աբահամյանը՝ Փաշինյանին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին  հարց է ուղղել՝ ասում եք, թե՝ տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել:

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»,- արձագանքել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս