
Արգենտինայում հաստատել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգությունը

Արգենտինացի գիտնականների նոր հետազոտությունները կրկին հաստատել են ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի անվտանգ լինելը: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը:
Ապրիլին նախարարությունը հրապարակել է հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութն ավելի արդյունավետ իմունային պաշտպանություն է ապահովում, քան երկրում կիրառվող այլ պատվաստանյութերը: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացած մարդկանց շրջանում ամենաքիչն են կորոնավիրուսով վարակի դեպքեր արձանագրվել:
Կորդովայի ազգային համալսարանը ևս հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ «Սպուտնիկ-V»-ն արդյունավետ է գործում նաև կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ: Այն առավել արդյունավետ է, քան «ԱստրաԶենեկան» և «Սինոֆարմը»: