Երիտասարդ հունահռոմեականներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 10 մարզիկով
Հունահռոմեական ոճի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի 10 ներկայացուցիչ:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 55 կգ Աշոտ Մխիթարյանը, 60 կգ Տիգրան Մինասյանը, 63 կգ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ Սահակ Հովհաննիսյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 77կգ Սամվել Գրիգորյանը, 82 կգ Գագիկ Հակոբյանը, 87 կգ Գևորգ Թադևոսյանը, 97 կգ Ալբերտ Յեղիկյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը:
Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, նոյեմբերի 1-ից 7-ը։