Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 37.141 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա նոր առավելագույնն է
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 141-ով՝ մինչեւ 8 168 305: Դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր, հետեւում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ հոկտեմբերի 22-ին հրապարակված տվյալներից։
Հարաբերական արտահայտությամբ՝ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,46 տոկոս:
Վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 25 453-ով՝ մինչեւ 7 117 060:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87,1 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 1 064-ով՝ մեկ օր առաջվա 1 036-ի դիմաց՝ մինչեւ 228 453: Դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: