
Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի 3-րդ տուրի խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան երրորդ տուրի հանդիպումները:
Պայքարի մեջ կմտնեն A, B, C, D խմբերի թիմերը:
A խմբում միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ – «ՌԲ Լայպցիգ», «Բրյուգե» – «Մանչեսթեր Սիթի» զույգերը:
B խմբում կխաղան «Աթլետիկո» – «Լիվերպուլ», «Պորտու» – «Միլան» զույգերը:
C խմբում մեկմեկու հետ ուժերը կչափեն «Այաքս» – «Բորուսիա Դորտմունդ» և «Բեշիկթաշ» – «Սպորտինգ» զույգերը:
Եվ D խմբում «Ինտեր»-ը կընդունի «Շերիֆ Տիրասպոլ»-ին, իսկ «Շախտյոր Դոնեցկ»-ը` «Ռեալ Մադրիդ»-ին:
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: