
Հարոյանը մասնակցեց «Էսպանյոլ»-«Կադիս» խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի հերթական խաղին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրում «Կադիս»-ը հյուրընկալվեց «Էսպանյոլ»-ին և զիջեց 0:2 հաշվով: «Էսպանյոլ»-ի կազմում աչքի ընկան Ռաուլ դե Թոմասը և Նիկոլաս Ռիբաուդոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է: