
Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4 % գնաճ

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1 % գնանկում։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Մասնավորապես 2021թ.-ի սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4 % գնաճ։ Բանջարեղենի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5 % գնաճ։ Մրգի ապրանքախմբում նախորդ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3 % գնանկում։
Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 % գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10 % գնաճ։