Հայաստանում Covid-19-ի դեմ կատարվել է 514.241 պատվաստում

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514 241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344 029, երկրորդ դեղաչափ` 170 212։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ Վի»-ով, «Սինոֆարմ»-ով և «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութով: Պատվաստումները քաղաքացիների համար անվճար են:

 

Տեսանյութեր

Լրահոս