
Աշոտ Խաչատուրյանցը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատուրյանցը դարձել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Վերջինս ավելի վաղ զբաղեցրել է Ռուսական ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Հոկտեմբերի հինգին այդ պաշտոնից հեռացել է Սերգեյ Պրյադկինը, որը կազմակերպությունը ղեկավարել է 2007 թվականից ի վեր: Լիգայի նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 22-ին: Թեկնածուների հայտերն ընդունվում էին հոկտեմբերի 5-8-ը: