
Մարզիչ Գևորգ Ալեքսանյանին շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում

Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գևորգ Ալեքսանյանը խոստացավ սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:
ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։
Գյումրիի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ 8-րդ գումարման ավագանու առաջին նիստում Գյումրիի նոր քաղաքապետ է ընտրվելու։