«Փաշինյանը Թուրքիայի արխիվներում Թալեաթի հետ իր երազած համատեղ նկարն ավելի հեշտ կգտնի, քան մեր ազգին կվերածի թուրքին ծառայող անհայրնեիք մանկուրտների…»

Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը Թուրքիայի արխիվներում Թալեաթի հետ իր երազած համատեղ նկարն ավելի հեշտ կգտնի, քան մեր ազգին կվերածի թուրքին ծառայող անհայրնեիք մանկուրտների…

Հայրենասիրությունը դա միայն պատերազմի դաշտում հերոսանալը, հայրենասիրական երգ, կամ բանաստեղծություն գրելը, գիտական նվաճումներով հայրենիքին ծառայություն մատուցելը, կամ տարբեր նվաճումներով աշխարհով մեկ քո ազգի պատիվը բարձր պահելը չէ․․․
Հայրենասիրությունը դա վարքի կանոնների հավաքածու է, դա ցանկացած պայմանում կատարելության մղում է ու օրինակելի դառնալու պարտականություն․․․Հանուն ընդհանուրի երջանկության քո այսպահական վայելքներից հրաժարվել կարողանալու կամք է․․․

Արդյո՞ք ծխախոտի ծխացող մնացորդը ցանկացած տեղ նետող պատերազմի մասնակիցն իրականում գուցե ենթագիտակցորեն սեփական ծխացող երկրի վրա թքած ունենալու փոքրիկ ներկայացում չի ցուցադրում, կամ արդյոք ոչ սթափ վիճակում մեքենա վարող որևէ մեկը, ով պատերազմում արյուն է կորցրել, մեկ այլ իրադրության մեջ թքած չէր ունենա իր զինակից ընկերոջ կյանքի վրա․․․

Հայրենասիրությունը «մանրուքների անտեսում չի ճանաչում»․․․

Հոգեբանական ինքնաարդարացումը, ռացիոնալիզացիան մարդկանց անբաժան ուղեկիցն է, բայց դրա չարաշահումը հղի է վատ հետևանքներով ու կործանումով․․․
Անթերի մարդիկ չկան, բոլորս ենք սխալվում, բայց պետք է կարողանանք մեր խղճի աչքով դա նկատենք ու խիզախության մուրճով մեզ դատենք․․․

Օրինակ, շատերս տառապանքով պայմանավորված կոշտ քննադատություններ ենք անում ու անմիջապես հասկանալով կոշտության չափը կայծակնահար կերպով սթափվում, ափսոսում ու ամաչում ենք․․․ Դա առողջ քննադատությունն է, որի հիմքում տառապանքն է, և ոչ թե նեղացնելու միտումը․․․

Երբեմն վատ հարևանով, անազնիվ բժկով, փողասեր ուսուցչով, խաբեբա առևտրականով, կամ անապտասխանատու ոստիկանով ազգի ընդհանուր գնահատականը տալիս, շատերս գիտակցելով չենք մոռանում, իսկ շատերս էլ չգիտակցելով մոռանում ենք, որ ոչ բոլորն են այդպիսին․․․ Եվ հետո, պետք է անպայման հիշենք, որ եթե գոնե մենք ինքներս մեզ լավն ենք համարում, ապա դրանում մենք պարտական ենք մեր ազգին, որովհետև մեր կարողություների մեծ մասը ժառանգել ենք մեր ազգից․․․

Բուժման ուղիներ փնտրելու նկատառումով ազգի թերությունների մասին բարձրաձայնելը պետք է ուղեկցվի նաև ազգային հպարտության սերմանման գործընթացով․․․ Մենք պետք է հպարտ լինենք մեր ազգով, ազգային հպարտության զգացումն այն անմատչելի բարձունքն է, որի ստորոտում փշրվում են մեզ տիրել ու ձուլել ձգտողների ջանքերը․․․

Այսօր յուրաքանչյուրիս առջև կա երկու ճանապարհ, մեկն ազգային հպարտության ու արժանապատվության ճանապարհն է, որով անցնելով կմիանանք բոլոր արժանավոր հայերին՝ Կոմիտասին, Նժդեհին, Խորենացուն, Վարդան Մամիկոնյանին, Մոնթեին և մնացածին, իսկ երկրորդն այն է, որը տանում է դեպի ազգի աղբավայր, դեպի սեռափոխ եղածներ, այլասերվածներ, կաթողիկոսին քաշքշողներ, արձաններից գրգռվող նիկոլներ, ազգային արժանապատվությունը կորցրածներ, առօրյա զանազան անպետք կարիքներից գերվածներ, ազգի բոլոր ժամանակների դավաճաններ, անհայրենիք, թրքասեր ու ստրկամիտ տականքներ․․․

Արտաքին ուժերի մութ ու կեղտոտ աղբյուրներից առատորեն սնված ու սնվող, այսօր նաև պետական լծակներն օգտագործող ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են առաջին ճանապարհը ստվերելու, իսկ երկրորդը հարթ ու գրավիչ դարձնելու համար․․․

Թե ում կողքին կարող ենք յուրաքանչյուրս հայտնվել կախված է մեր ընտրությունից, որն այնքան էլ լայն ու բարդ չէ․․․

Ընտրությունն էլ յուրատեսակ զենք է և դրանով կարող ենք այրել հայ ազգի աղբավայրը ու անցնել մեզ տրված պատվաբեր ու իրականում լուսավոր ճամբով․․․ Ես հավատում եմ հայ ազգի ողջախոհությանը․․․»։

Տեսանյութեր

Լրահոս