Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելի մեծ է, քան ապաքինվածների
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2410-ով: Մահացել է 24 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 623․830 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1516 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 594․669 հիվանդ, մահացել է 9134-ը: Մեկ օրում արվել է 34․918 թեստ, այդ թվում 20․262-ը՝ հակագենի եւ 14․656-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 6,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,53 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5,31 տոկոս: Պատվաստումներ է ստացել 1 մլն 836․443 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 9075 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 52 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4077, քովիդ-հյուրանոցներում՝ 623 մարդ: Վարակման 2410 նոր դեպքից Թբիլիսիում վերջին օրվա թնթացքում գրանցվել է 700-ը:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 20․001-ի, նրանցից 4077-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 965-ի վիճակը ծանր է, նրանցից 255 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 15․301 մարդ բուժընթաց է անցնում տանը, ինքնամեկուսացման պայմաններում գտնվում է 15 հազար 613 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: