
Թեհրանը հայտարարել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն Իրանի նոր կառավարության գերակայություններից է

Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունն Իսլամական Հանրապետության նոր կառավարության գերակայությունների թվում է: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում։
«Մեք կցանկանայինք ընդգծել, որ մեր նոր կառավարության բարիդրացիության քաղաքականությունում Ռուսաստանն, անշուշտ, մեր գերակայությունում է»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաեւ իր այցով Մոսկվայում անձնական ներկայությունը ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները «շատ սերտ են եւ արտոնյալ»:
«Մեք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հասնենք նոր խնդիրների եւ լուրջ թռիչքի մեր երկկողմ հարաբեություններում»,- շարունակել է նա: Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ ներկայիս բանակցությունները «շատ լավ հնարավորություն» են բացում «անցնելու տարածաշրջանային օրակագին»: «Ես նկատի ունեմ Հարավային Կովկասը, Աֆղանստանը, ինչպես նաեւ Եմենը»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: