«Ալիևի հերթական այլանդակ հարձակումը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև բոլորիս». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, հետաքրքիր է իշխանությունների տեսակետները լսել «խաղաղության դարաշրջանի» սկզբի համար Ադրբեջանից բոլորովին հանդուգն Իլհամ Ալիևի շուրթերով «դրական ազդանշանների» նոր հոսքի վերաբերյալ, որի մասին կառավարությունը  սիրում է բղավել ամեն «միջազգային և ներքաղաքական»  անկյունում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ արեց Հայաստանին հրաժարվել փոխվրեժի փորձերից և խոստացավ խստորեն ճնշել հայկական կողմից ցանկացած սադրանք:
«Մի ջղայնացրեք մեզ, ձեզ խելոք պահեք: Եթե ձեզ խելոք պահեք, կկարողանաք խաղաղ ապրել: Իսկ եթե  մեր դեմ կրկին ինչ -որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կկոտրենք ՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարողանա պաշտպանել ձեզ », – պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

Հայաստանի նկատմամբ Ալիևի հերթական այլանդակ հարձակումը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև բոլորիս, այս տականքը վիրավորում է բոլորիս և դա անում է հատուկ հաճույքով և, ի դեպ, հեռահար քաղաքական նպատակներով:

Հիմա հարցն այն է ՝ պատրա՞ստ են արդյոք «հպարտ քաղաքացիները» և Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները իրենց “խելոք” պահել ադրբեջանական տեսլականին համապատասխան,հն՞։

Իսկ ինչ՞ է “խելոքը” և ինչը՞՝ ոչ: Իսկապես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ «խելոք պահիր» արտահայտությամբ Ադրբեջանի նախագահը նկատի ունի հայերի համաձայնությունը Արցախի ոչնչացմանն ու Հայաստանի մասնատմանը:

Եվ կրկին … համաձա՞յն եք «խելոք» պահել ձեզ :

Ազատ զգացեք, պատասխանեք»։

 

Տեսանյութեր

Լրահոս