
Բոլոր բանակցություններից առաջ հիշենք սա, որ արժանապատիվ մնանք․ Անահիտ Հովսեփյան

Անահիտ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիբանահայ Արտեմ Փաթափությանը 2021-ի Նոբելյան մրցանակակիր․․․
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, միջօրեից առաջ Նոբելյան կոմիտեն հրապարակեց բժշկության բնագավառում մրցանակակիր զույգի անունները՝ ամերիկացի Դեյվիդ Ջուլիուս եւ լիբանանահայ Արտեմ Փաթափության:
Գիտնականներին մրցանակ է տրվել մարմնի ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնագործության համար: Այն կնպաստի մի շարք հիվանդությունների բուժման եղանակներ գտնելու, քրոնիկ ցավերը դարմանելու համար:
1955-ին Նյու-Յորքում ծնված Ջուլիուսի ընտանիքի, հայրենակիցների համար Նոբելյան մրցանակն անշուշտ մեծ ուրախություն է, իսկ 1967-ին Բեյրութում լույս աշխարհ եկած Փաթափությանի՝ Նոբելյան ստացած առաջին հայի ուրախությունն իսկական, մեծ հաղթանակ է նաեւ մեր ժողովրդի համար:
Վերապրողի հաղթանակ, որ հույս է տալիս, մեծ հույս, որի կարիքն հենց այս պահին ունենք: Պարտվել ենք պատերազմում՝ ապաշնորհների պատճառով, հաղթելու ենք, քանզի մեր միտքն ու ոգին չեն կարող պարտվել: Բոլոր բանակցություններից առաջ հիշենք սա, որ արժանապատիվ մնանք:
Կանդրադառնանք»: