
Մոսկվայում ոչնչացրել են «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի բջջին

Մոսկվայում վերացվել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի» կազմակերպության ահաբեկիչների բջիջը, ձերբակալվել է ութ մարդ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում դադարեցվել է «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի գործունեությունը, ձերբակալվել են երկու պարագլուխ եւ նրա ակտիվ վեց մասնակիցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուժայինների տվյալների համաձայն, իսլամիստները ծավալել են «հակասահմանադրական գործունեություն»՝ հիմնված «համաշխարհային խալիֆա» ստեղծելու ուսմունքի, աշխարհիկ հասարակության ինստիտուտների կործանման եւ իշխանության բռնի տապալման վրա: Ընդհատակյա հավաքների ընթացքում նրանք Մոսկվայի տարածաշրջանի բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն: Ձերբակալվածներից առգրավել են արգելված պրոպագադիստական նյութեր: Հարուցվել էրեական գործ, հետաքննությունը շարունակվում է:
Թե հատկապես երբ է տեղի ունեցել հատուկ գործողությունը, չի ճշտվում: «Իսլամական ազատագրական կուսակցությունը («Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի») աշխարհի մի շարք երկրներում ճանաչվել էահաբեկչական, Ռուսաստանում նրա գործունեությունն արգելված է ՌԴ Գերագույն դատարանի 2003 թվականի որոշմամբ: Կազմակերպության նպատակը ոչ մուսուլմանական կառավարությունների վերացումն է եւ համաշխարհային մասշտաբով իսլամական կառավարման հաստատումը՝ «համաշխարհային իսլամական խալիֆա» ստեղծելու ճանապարհով:
«Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի անդամներին կանոնավոր կերպով ձերբակալում են ռուսաստանյան տարբեր տարածաշրջաններում, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի եւ Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Ղրիմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: