Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ բոլոր կապուղիները կվերականգնի հոկտեմբերի 4-ին

Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի հետ բոլոր կապուղիները կվերականգնի այդ նույն օրն ավելի ուշ:

«Կորեայի Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական խորհրդի նախագահ, հարգելի ընկեր Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդավական խորհրդի (ԳԺԽ) տասնչորսերորդ գումարման 5-րդ նստաշրջանում ունեցած պատմական քաղաքական ճառում կամք է արտահայտել՝ վերականգնելու ընդհատված հաղորդակցության ուղիները Հյուսիսի եւ Հարավի միջեւ՝ ողջ ազգի սպասումների եւ ակնկալիքների իրականացման համար գործադրվող ջանքերի շրջանակներում, ազգ, որը ցանկանում է արագորեն վերականգնել ընթացիկ միջկորեական հարաբերությունները եւ խաղաղություն հաստատել Կորեական թերակղզում»,-ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:

«Աջակցելով հարգելի ընկեր Կիմ Չեն Ընի մտահղացումներին՝ համապատասխան մարմինները որոշել են Հյուսիսի եւ Հարավի միջեւ հաղորդակցության բոլոր ուղիները վերականգնել հոկտեմբերի 4-ին ժամը 9-ից (Երեւանի ժամանակով 04:00-ից), հաղորդել է գործակալությունը: Փհենյանը Սեուլին կոչ է արել՝ «ակտիվ» ջանքեր գործադրել միջկորեական հարաբերությունները հարկավոր հուն վերադարձնելու նպատակով:

Սեպտեմբերի 29-ին հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընը ԳԺԽ-ի նստաշրջանում հայտարարել է, որ երկու Կորեաների միջեւ կապուղիները կվերականգնվեն հոկտեմբերի սկզբին: «Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անդրսահմանային կապուղիները կվերականգնվեն հոկտեմբերի սկզբին՝ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում մշտական խաղաղության ուղղությամբ գործադրող ջանքերի շրջանակներում»,-նշում էԿԿՀԳ-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս