Բաժիններ՝

Թալիբները ոչնչացրել են վերջերս Քաբուլում տեղի ունեցած պայթյունների մեղսակից՝ ԻՊ-ի բջիջը

«Թալիբան» շարժման հատուկ նշանակության ջոկատներն անցած գիշեր Քաբուլում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը: Ինչպես հոկտեմբերի 4-ին հայտնել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, ոչնչացվել են բջջի բոլոր անդամները, որոնք մեղսակից են նախօրյակին Քաբուլի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյուններին։

«ԻՊ-ի բջիջը լիովին ոչնչացվել է մեր ուժերի վճռական եւ հաջող գործողությունների շնորհիվ,- մեջբերում է հեռուստաաիքը «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի խոսքը:- Բոլոր ահաբեկիչներն սպանված են: Հոկտեմբերի 3-ին առնվազն երկու պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում:

Asvaka գործակալության տվյալներով՝ դրանք տեղի են ունեցել քաղաքի 17-րդ շրջանում՝ Իդգահ մզկիթից ոչ հեռու, երբ այնտեղ Մուջահիդի մոր հետ հրաժեշտի արարողություն էր ընթանում: Դրա հետեւաքով զոհվել է առնվազն 12 մարդ, 32-ը՝ վիրավորվել: Ariana News-ը նշում է, որ դա եղել է Աֆղանստանում ամենախոշոր ահաբեկչական գործողությունը թիլիբների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս