Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022-ին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Իդալգոն մասնավորապես «Թվիթեր»-ի իր էջում տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված « Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը և գրել. «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում շեշտել է, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031