Բաժիններ՝

Ֆրանսիայի վեց դեպարտամենտներում տագնապի բարձր մակարդակ են հայտարարել սաստիկ անձրևների պատճառով

Ֆրանսիայի հարավ – արեւելքի վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել սաստիկ անձրեւների եւ հեղեղումների ռիսկի պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտարարել է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունն իր Twitter-ում։ Ժամը 12:00-ից տագնապի «կարմիր» առավելագույն մակարդակ կսահմանվի Բուշ դյու Ռոնի դեպատամենում:

Օդերեւութաբանների տվյալներով՝օրվա ընթացքում այդ տարածաշրջանում սպասվում են 200-ից մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Ինչպես նշում է Meteo France-ը, եղանակային պայմանների բարելավում սպասվում է սոսկ հոկտեմբերի 4-ի երեկոյան դեմ: Վատ եղանակի պատճաով Էքս Մարսել պետական համալսարանի ղեկավարությունը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում, հայտարարել է հոկտեմբերի 4-ին պարապմունքների չեղարկման մասին:

Եղանակային վտանգի «նարնջագույն» նախավերջին մակարդակ է արդեն գործում Վերին Պրովանսի Ալպերի, Ծովամերձ Ալպերի, Վարի, Վոկլյուզի, Վերին Կորսիկայի դեպարտամենտներում: Meteo France-ում դեպարտամենտների բնակիչներին խորհուրդ են տվել «կանոնավորապես ստուգել ընթացիկ եղանակային իրավիճակի մասին տեղեկատվությունը եւ սահմանափակել ավտոտրանսպորտով երթեւեկությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս