Բաժիններ՝

Բացահայտվել է Արտաշատի խճուղում կատարված դանակահարությունը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Երիտասարդը ոստիկաններին նոր բան չի հայտնել, և քրեական հետախույզներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նրանք պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Արտաշատի խճուղու սկզբնամասում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել է Նուբարաշենի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդ: Իր բնակավայրի մոտակայքում նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին:

Ըստ նախնական տվյալի` կենցաղային անհիմն վեճի պատճառը ավելի քան «թեթև» էր, ինչը չի կարելի ասել վնասվածքի վերաբերյալ: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս