
Անտառապահը ապօրինի հատել էր ծառեր. Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահի` փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան:
35-ամյա անտառապահը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: