Օգտվելով հարևանի տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ տղամարդը փող էր գողացել
Սեպտեմբերի 23-ի գիշերը Արարատի մարզի Հայանիստ գյուղի մի տնից գողություն էին արել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել. փորձել էր իր ուժերով գտնել գողին: Բայց՝ ապարդյուն։
Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ։
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Հայանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ գյուղի տներից մեկից գողություն է արել։ Նա բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց՝ նախորդ օրը, ժամը 1.30-ի սահմաններում, օգտվելով հարևանի տան դուռը բաց լինելու հանգամանքից, փող էր գողացել։
59-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։