
Մուրաշկոն հայտնել է ԱՀԿ -ում Sputnik V-ի ճանաչման համար բոլոր խոչընդոտների վերացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V պատվաստանյութի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացվել են, մնացել են որոշ վարչական ընթացակարգեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է: Մենք ամբողջությամբ վերացրել ենք բոլոր հարցերը: Այժմ անհրաժեշտ է, որ ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ կայքում պատվաստանյութի գրանցմամբ, ստորագրի մի շարք փաստաթղթեր և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է: Մինչ օրս բոլոր խոչընդոտները վերացվել են, հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չենք տեսնում: Սա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարը:
Ներկայումս Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից առաջինը Sputnik V-ն է: Այն հաստատվել է 70 երկրում: