15 նշան, որ Դուք ինտրովերտ եք, եթե նույնիսկ Ձեզ այդպիսին չեք համարում
Ի՞նչ է ինտրովերսիան և ովքե՞ր են ինտրովերտները:
Ինտրովերսիան անձի ինտեգրալային առանձնահատկություններից մեկն է, որը կայանում է նրանում, որ այն ունեցող անձի (ինտրովերտի) ապրումները, գործողությունները, ակտիվությունը, ավելի մեծ չափով պայմանավորված են ու միջնորդավորված իր ներաշխարհի իրադարձություններով ու գործոններով, հիշողության և երևակայության բովանդակություններով, դրդապատճառներով և այլն:
Ինտրովերտները գերադասում են շփվել ծանոթ մարդկանց նեղ շրջանակի հետ:
Ինտրովերսիան ըստ Այզենկի, Մերլինի և այլ հեղինակների՝ հանդիսանում է խառնվածքի տիպ և բնածին է:
Նշաններ, որոնք կապացուցեն, որ Դուք, հնարավոր է, «թաքնված» ինտրովերտ եք, նույնիսկ, եթե Ձեզ այդպիսին չեք համարում:
Դուք ինտրովերտ եք, եթե…
1. Մարդկանց մեծ ամբոխը ազդում է Ձեր նյարդերի վրա:
2. Ձեզ այդքան էլ դուր չի գալիս ծանոթանալ նոր մարդկանց հետ:
3. Ձեզ մոտ գերազանց ստացվում են ճառեր ասել, իսկ այ, այն, ինչ կատարվում է դրանից հետո, ոչ այնքան (ճառից հետո մասնակցել հարսանեկան արարողությանը մինչև վերջ, Ձեր ուժերից վեր է):
4. Դուք ընկերություն եք անում էքստրավերտների հետ:
5. Ձեզ դուր չեն գալիս հարցազրույցները:
6. Դուք հավատարիմ ընկեր եք:
7. Երբեմն Դուք ուզում եք զբաղվել «ոչինչ չանելով»:
8. Դուք միանգամից չեք պատասխանում հաղորդագրություններին:
9. Ձեզ համար հեշտ չէ ինչ-որ մեկին վստահել:
10. Դուք գրում եք:
11. Դուք շատ սիրալիր և քաղաքավարի եք:
12. Դուք սիրում եք առաջ նայել:
13. Դուք հասուն հոգի ունեք:
14. Դուք գիտեք, թե ինչ եք ուզում:
15. Դուք կյանքում բալանս եք պահում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը