Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը

Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:

Տասնյակի մեջ են մտնում Mars-ի ապրանքների արտադրությամբ զբաղվող Մարս ընտանիքը (142 մլրդ ԱՄՆ դոլար), ամերիկյան նավթաքիմիական Koch Industrues կորպորացիայի սեփականատերեր Կոքս ընտանիքը (124.4 մլրդ ԱՄՆ դոլար), ֆրանսիական Hermes նորաձևության տան սեփականատեր Էրմե ընտանիքը (111.6 մլրդ ԱՄՆ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող՝ Ալ-Սաուդների ընտանիքը (100 մլրդ ԱՄՆ դոլար), Reliance Industries նավթային հոլդինգի սեփականատեր Ամբանի ընտանիքը (93.7 մլրդ ԱՄՆ դոլար), Chanel-ի նորաձևության տան սեփականատեր Վերթհայմեր ընտանիքը (61.8 մլրդ ԱՄՆ դոլար), Fidelity Investments ընկերության սեփականատեր Ջոնսոն ընտանիքը (61.2 մլրդ ԱՄՆ դոլար) և Thomson Reuters մեդիաընկերության սեփականատեր Թոմսոն ընտանիքը (61.1 մլրդ ԱՄՆ դոլար):

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930