
Խողովակներ գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում:
Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները:
Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին, իսկ բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։