ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, Mazda ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝ առաջարկելով հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով:
Համագործակցության շրջանակներում Բանկն առաջարկում է ձևակերպել ավտովարկ՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ: Ավտովարկ ձևակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ ընթացքում:
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):
Բանկի և ավտոսրահի համագործակցության շրջանակներում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ և վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով Բանկի մասնաճյուղեր:
Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:
Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում և հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ և գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն և սպասարկման հարմարավետություն:
Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք և այս հղումով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: